Բավ է պառակտվել
03-03-2016 09:01

80-ամյա Ռայմոնդ Պաուլսը ցանկանում է փոխել անունը

Լատվիացի հայտնի կոմպոզիտոր և դաշնակահար Ռայմոնդ Պաուլսը հայտնել է անունը փոխելու ցանկության մասին:  80-ամյա երաժշտի խոսքով, ինքը երկու անուն ունի: «Ծնողներս վիճում են, բայց խորհրդային ժամանակներում երկու անուն թույլ չէին տալիս, այդ պատճառով թողնում են Ռայմոնդ անունը: Իսկ հիմա ցանկանում եմ անունս նորից փոխել Օյարսի: Կառավարությունում հիմա շատ Ռայմոնդներ կան՝ նախագահը (Ռայմոնդս Վեյոնիս), պաշտպանության նախարարը (Ռայմոնդ Բերգմանիս): Ամեն օր այդ անունն ինչ-որ տեղ հնչում է»,- «Բալտկոմ» ռադիոկայանին տված հարցազրույցում պատմել է մաեստրոն:

Ռայմոնդ Պաուլսը ծնվել է 1936 թվականի հունվարի 12-ին, Ռիգայում: Երաժշտական կրթությունը ստացել է Լատվիայի պետական համալսարանում: Նա բազմաթիվ էստրադային հիթերի, ֆիլմերի մեղեդիների հեղինակ է: Նրա երգերը կատարել են Ալլա Պուգաչովան, Վալերի Լեոնտևը, Սոֆիա Ռոտարուն, Լայման Վայկուլեն, Լարիսա Դոլինան, Էդիտա Պյեխան, Քրիստինա Օրբակայտեն և այլք: Նա նաև «Նոր ալիք» միջազգային փառատոնի հիմնադիրներից է: