Բավ է պառակտվել
12-07-2016 12:24

Բացահայտվել է Քիմ Քարդաշյանի եկամտի գլխավոր աղբյուրը

Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ներառվել է Forbes ամսագրի 100 ամենաբարձր վարձատրվող աշխարհահռչակ մարդկանց վարկանիշային աղյուսակում:

Նախորդ տարվա ընթացքում հեռւոստաաստղը վաստակել է 51 մլն դոլար և զբաղեցրել է վարկանիշային աղյուսակի 42-րդ հորիզոնականը:

Forbes ամսագրի փորձագետների հաշվարկով, այս տարի իր եկամտի շուրջ 40 տոկոսը Քարդաշյանը վաստակել է բջջային հեռախոսների համար նախատեսված «Kim Kardashian: Hollywood» խաղի շնորհիվ:

ԶԼՄ-ների տվյալներով, աստղի եկամուտը նաև ձևավորվում է սեփական օծանելիքի շարքից, կոսմետիկայից, քույրեր Քորտնիի և Քլոեի հետ միասին ստեղծած ապրանքանիշային հագուստի խանութներից, ինչպես նաև բազմաթիվ գովազդներից և մոդելային պայմանագրերից: