Բավ է պառակտվել
29-11-2016 06:58

Պեղումներ Ղարաբաղում. եվրոպացի հնագետները` Ադրբեջանի «սև ցուցակում»

Ղարաբաղում պեղումներ անցկացրած օտարերկրյա հնագետները հայտնվել են Ադրբեջանի «սև ցուցակում»։  Ադրբեջանի արտգործնախարարությունը օտարերկրյա հնագետների անուններն ընդգրկել է իր «սև ցուցակում», քանի որ նրանք պեղումներ են կատարել Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Ազոխի քարանձավում։ Այս մասին հայտնում է ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևին։ «Խմբում եղել են Իսպանիայի բնական գիտությունների թանգարանի աշխատակից Իոլանդ Ֆերնանդես-Խալվոն, Մեծ Բրիտանիայի Բլենդֆորդի թանգարանի աշխատակից Տանիա Քինգը, Մեծ Բրիտանիայի պատմության թանգարանի աշխատակից Փիթեր Էնդրյուսը», — գրված է հաղորդագրության մեջ։

Այս տարվա հուլիսի կեսերին Ազոխի քարանձավում վերսկսվել են պեղումները, որոնք իրականացվում են 1999 թվականից։ Հայաստանի ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, գիտությունների դոկտոր պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանի խոսքով` ամեն տարի նոր նմուշներ են հայտնաբերվում, որոնք ապացուցում են, որ այս քարանձավը պալեոլիթի ժամանակաշրջանի, այսինքն` 300 հազար տարվա պատմություն ունեցող քարեդարյան մարդու կացարան է եղել։