Բավ է պառակտվել
31-05-2016 08:52

Այվազովսկու կտավները Christie's աճուրդի թոփ-լոտերն են լինելու

Հովհաննես Այվազովսկու կտավները դառնալու են Լոնդոնում Christie's աճուրդի տան ռուսական վաճառքի թոփ-լոտերը: Աճուրդի տունը հայտարարել է, որ հունիսի 6-ին աճուրդի կհանվի կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի ընդհանուր առմամբ ավելի քան 250 նմուշ:

Կերպարվեստի հատվածում ներկայացվելու է 90 կտավ՝ Այվազովսկի, Բորիս Գրիգորև, Լև Բաքստ, Բորիս Կուստոդիև, Իլյա Ռեպին, Կոնստանտին Կորովին և Կոնստանտին Սոմով:

Հ. Այվազովսկու «Նավաբեկություն» կտավը գնահատվել է 100-150 հազար ֆունտ ստերլինգ, «Օսմանյան սրճարանը լուսնի լույսի ներքո» կտավը նախնական գնահատվել է 200-300 հազար ֆունտ ստերլինգ: