Բավ է պառակտվել
23-03-2015 17:30

«Եվրատեսիլ-2015»-ում Հայաստանը հանդես կգա երկրորդը

«Եվրատեսիլ 2015» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը հանդես է գալու առաջին կիսաեզրափակչում երկրորդ համարի ներքո: Առաջին կիսաեզրափակչում՝ մայիսի 19-ին, ելույթ են ունենալու հետևյալ երկրների ներկայացուցիչները հետևյալ հերթականությամբ.

1. Մոլդովա
2. Հայաստան
3. Բելգիա
4. Նիդեռլանդներ
5. Ֆինլանդիա
6. Հունաստան
7. Էստոնիա
8. Մակեդոնիա
9. Սերբիա
10. Հունգարիա
11. Բելառուս
12. Ռուսաստան
13. Դանիա
14. Ալբանիա
15. Ռումինիա
16. Վրաստան

Երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 21-ին, ելույթ են ունենալու հետևյալ հերթականությամբ.
1. Լիտվա
2. Իռլանդիա
3. Սան Մարինո
4. Մոնտենեգրո
5. Մալթա
6. Նորվեգիա
7. Պորտուգալիա
8. Չեխիա
9. Իսրայել
10. Լատվիա
11. Ադրբեջան
12. Իսլանիդա
13. Շվեդիա
14. Շվեյցարիա
15. Կիպրոս
16. Սլովենիա
17. Լեհաստան

Մրցույթի եզրափակիչ փուլը կայանալու է մայիսի 23-ին: Նշենք, որ մեծ հնգյակի երկրներն (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Միացյալ Թագավորություն) ու «Եվրատեսիլ 2014» մրցույթում հաղթող երկիր Ավստրիան հանդես են գալու միայն եզրափակչում: Մրցույթի 60-րդ հոբելյանի առիթով միայն այս տարի մրցույթին մասնակցելու է նաև Ավստրալիա: Այդ երկրի ներկայացուցիչը նույնպես ելույթ է ունենալու միայն եզրափակչում:

«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Այս տարվա համար ընտրված խորագիրը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ Եվրատեսիլի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ` կառուցելով կամուրջներ:
Ճանաչված մրցույթի այս տարվա տարբերանշանը թափանցիկ երկրագնդի տեսք ունի, որով անցնում են կամուրջներ՝ ներկայացնելով տարբեր ազգի արտիստների առանձնահատկություններն ու միասնությունը: