Բավ է պառակտվել
22-05-2015 10:23

Հայաստանը «Եվրատեսիլ-2015»-ի եզրափակիչում հանդես կգա 6-րդ համարի ներքո

«Եվրատեսիլ-2015»-ում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը երգի միջազգային մրցույթի եզրափակիչում հանդես կգա վեցերորդ համարի ներքո: Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: «6 երգիչ, 6 ճակատագիր, բայց մեկ պատմություն»,-գրել է նա: Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2015» մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին, որի ընթացքում ելույթ կունենան նաև «Մեծ հնգյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, ինչպես նաև Ավստրիան՝ որպես «Եվրատեսիլ 2014»-ի հաղթող: