Բավ է պառակտվել
07-04-2015 16:00

Հայաստանը «Եվրատեսիլում» դուրս կգա եզրափակիչ

Հարցումներն ու խաղադրույքները վկայում են, որ ապրիլի 6-ի դրությամբ «Եվրատեսիլ 2015» 60-րդ երգի մրցույթի հաղթանակի թեժ ֆավորիտներ են մնացել Շվեդիան, Իտալիան և Էստոնիան։ Oddschecker.com-ը կարծում է, որ առաջին կիսաեզրափակչից եզրափակիչ դուրս կգան Մակեդոնիան, Վրաստանը, Ռուսաստանը, Էստոնիան, Մոլդովան, Ալբանիան, Հունաստանը, Բելգիան, Հայաստանն ու Ֆինլանդիան։ Երկրորդ կիսաեզրափակչից եզրափակչում հայտնվելու շանսերն են կանխատեսվում Պորտուգալիայի, Շվեդիայի, Սլովենիայի, Ադրբեջանի, Նորվեգիայի, Լատվիայի, Իսլանդիայի, Կիպրոսի, Չեխիայի, Իռլանդիայի համար։ Ինչ վերաբերում է տասնյակ հազարավոր քվեների արդյունքների վրա հիմնված oikotimes.com-ի կանխատեսումներին՝ հաղթող կլինի Իտալիան։ Երկրորդ և երրորդ հնարավոր հաղթողներ են համարվում Իսպանիան և Ավստրալիան։