Բավ է պառակտվել
27-04-2015 13:28

«Վստահ եմ՝ հիանալի շոու ենք ապահովելու Եվրատեսիլի համար».Գ. Գասպարյան

«Եթե բեմում ունենք վեց հիանալի երգիչ, կոնկրետ ասելիք, հավատացած եղեք, այլ բաներ պետք չեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Եվրատեսիլ» մրցույթում հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին է լինելու բեմադրությունը: Նա նշեց, որ ունենալու են թվային, մինիմալիստական, բայց հայկական էլեմենտներով, շնչով, գեղեցիկ, ոճային բեմադրություն: «Մեր երգիչները կենտրոնանալու են իրենց երգեցողության վրա: Բարդ երգ է, փորձել ենք հնարավորինս նվազեցնել բարդ շարժումներն ու բարդ լուծումները: Այն ինչ պետք է անել, ասելիքը տեղ հասցնելն է»,- ասաց Գ. Գասպարյանը: Նա ընդգծեց, որ բեմի վրա զգացվելու է Հայաստանի շունչը՝ «իսկ թե ինչպես, թողնում ենք մայիսի 19-ին»: «Վստահ եմ՝ հիանալի շոու ենք ապահովելու Եվրատեսիլի համար»,- ասաց Գ. Գասպարյանը: