Բավ է պառակտվել
09-06-2015 09:34

Քիմ Քարդաշյանի յուրահատուկ անկանկալն՝ ամուսնուն (լուսանկարներ)

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն օրիգինալ անակնկալ է մատուցել իր ամուսնուն` Քանյե Ուեսթին, ծննդյան օրվա առթիվ: 34-ամյա գեղեցկուհին բավական ինքնատիպ է գտնվել ու վարձակալել Լոս Անջելեսի հանրահայտ Staples Center բասկետբոլային դահլիճը, որպեսզի իր սիրելին բացառիկ հնարավորություն ունենա նշելու ծննդյան 38-րդ տարեդարձը հարազատ ընկերների հետ` այդքան սիրած բասկետբոլը խաղալով:



Քանյեն NBA-ի ոճի խաղ է անցկացրել արևմտյան շոու բիզնեսի իրեն հարազատ աստղերի, ինչպես նաև NBA-ի լավագույն խաղացողների հետ:  Քարդաշյանն այս նվերի դիմաց վճարել է 110.000 դոլար: Բացի այդ՝ նա իրենց առանձնատան հետնաբակում բասկետբոլի մեծ դաշտ է կառուցել, քանի որ գիտի, որ այդ մարզաձևն իր ամուսնու տարերքն է:

Ավելի վաղ Քարդաշյանն Instagram-ում շնորհավորել է ամուսնու ծննդյան օրը` անելով հետևալ գրառումը. «Շնորհավոր ամբողջ աշխարհում իմ լավագույն ընկերոջ ծննդյան օրը: Դու լավագույն ամուսինն ու հայրն ես: Դու ոգեշնչում ես ինձ ամեն օր: Դու իրականություն ես դարձնում իմ բոլոր երազանքները, և քո կողքին լինելն ուղղակի հրաշալի է: Դու ոսկի սիրտ ունես: Վայելի՛ր ծննդյանդ օրը»: