23-02-2016 09:34

Իդեալական սելֆիի 5 կանոն

Ներկայացնում ենք իդեալական սելֆի անելու 5 ոսկե կանոն:
Վերաբերմունք. Ընկալիր սելֆին որպես որակյալ լուսանկար՝ դիմանկար: Եթե դու տեղադրում ես քո սելֆին, ապա այն պետք է իդելական լինի բոլոր առումներով: Մեր ժամանակներում սելֆին դարձել է նաև արվեստի մի ճյուղ:
Տեսախցիկի դիրք. «Երկրորդ ծնոտներից» խուսափելու համար տեսախցիկը պետք է պահել փոքր ինչ վեր: Այն նաև ավելի արտահայտիչ կդարձնի աչքերը:
Լույս. Որպեսզի դեմքը լինի միագույն և հարթ, ապա փորձիր գտնել այնպիսի վայր, որտեղ լույսը կընկնի դեմքիդ վրա:
Տեսախցիկ. Որակյալ սելֆին կախված է որակյալ տեսախցիկից: Բացի այդ հիշիր, որ տեսախցիկը միշտ պետք է մաքուր պահել:
Ժամ. Լուսանկարիչները իրենց լուսանկարներն անում են հատուկ ժամերի: Տարբեր ժամերին տարբեր է լուսավորությունը: Նկարի լուսավորության համար կատարյալ ժամ է առաջարկում Magic hour հավելվածը: Բացի այդ դեմքի որոշ խնդիրներ կարելի է ուղղել Facetune հավելվածով: Սակայն հիշիր, որ չափն անցնել պետք չէ: