Բավ է պառակտվել
25-05-2015 09:12

Հնարավոր է Ալլա Պուգաչովան համերգ տա Թբիլիսիում

Ռուս հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան հնարավոր է 1998 թվականից հետո առաջին անգամ այս տարվա հոկտեմբերին համերգ տա Թբիլիսիում: Այս մասին հայտնել է Վրաստանի մշակույթի պալատի ղեկավար Դավիթ Օկիտաշվիլին: Պուգաչովան առաջին անգամ Թբիլիսիում ելույթ է ունեցել 1979 թվականին, վերջին անգամ՝ 1998 թվականին: «Բանակցություններ են ընթանում: Եթե հաջող ավարտ ունենան, ապա մենք շատ երջանիկ կլինենք: Համերգը նախատեսվում է հոկտեմբերի վերջին»,-ասել է Օկիտաշվիլին: