Բավ է պառակտվել
22-02-2016 10:19

Ջոն Լենոնի մազափունջը վաճառվել է 35 հազար դոլարով

Հայտնի երաժիշտ, The Beatles խմբի անդամ Ջոն Լենոնի մազափունջը Դալլասում կայացած աճուրդում վաճառվել է 35 հազար դոլարով:Աճուրդը կազմակերպել էր Heritage Auctions աճուրդային տունը: Նախնական գինը եղել է 10 հազար դոլար: Մոտ 10 սմ երկարություն ունեցող շագանակագույն մազափունջը կտրվել է 1967 թվականին գերմանացի վարսավիրի կողմից Համբուրգում, որտեղ երաժիշտը նկարահանվում էր «Ինչպես ես հաղթեցի պատերազմում» ֆիլմում: Վարսավիրը որպես հուշ իրեն է պահել մազափունջը մոտ 50 տարի: Աճուրդի ներկայացուցիչը հայտարարել է, որ սա Լենոնի՝ պահպանված ամենաերկար մազափունջն է, որը երբևէ վաճառվել է: Այն գնել է Մեծ Բրիտանիայից մի կոլեկցիոներ: Դալլասի աճուրդում վաճառվել են նաև «լիվերպուլյան քառյակին» պատկանող այլ իրեր, այդ թվում նաև հազվագյուտ լուսանկարներ և ձայնագրություններ: Նկարներից մեկը, որում եղել են խմբի բոլոր անդամները և նրանց ստորագրությունները, վաճառվել է 42,5 հազար դոլարով: Լենոնի հետ կապված իրերը մշտապես կոլեկցիոներների ուշադրության կենտրոնում են: