Բավ է պառակտվել
17-03-2014 16:03

20-րդ դարի հայտնի կոմպոզիտորների գործերը կհնչեն Երևանում սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչիի կատարմամբ

Աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին համերգով հանդես կգա ապրիլի 26-ին Երևանում՝ Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում Հայաստանի Պետական Կամերային նվագախմբի նվագակցությամբ նվագախմբի գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյանի ղեկավարմամբ:
Հանրահայտ սաքսոֆոնահարի կատարմամբ կհնչեն հայտնի լիվերփուլյան քառյակին նվիրված սաքսոֆոնի և լարայինների համար «Անմոռանալի Beatles», Ջորջ Գերշվինի, Լեոնարդ Բերնսթայնի, Դյուք Էլինգթոնի և մյուսների ստեղծագործությունների հիման վրա գրված «Կեսգիշերին» վարիացիները, ինչպես նաև Պյացցոլլայի, Իտուրադեի և Մոլինելլիի ստեղծագործությունները: