Բավ է պառակտվել
20-02-2017 15:40

«Պրոժեկտորփերիսհիլթոն» նախագիծը եթեր է վերադառնում նախկին կազմով

«Պրոժեկտորփերիսհիլթոն» հանրահայտ հեռուստաշոուն եթեր է վերադառնում: Նախագծի Facebook-յան էջում հրապարակված տեղեկության համաձայն, երկարատև դադարից հետո ծրագիրը կհեռարձակվի մարտի 4-ին՝ ռուսական «Առաջին ալիքով»: Շոուն նախկինի պես եթեր կհեռարձակվի երեկոյան:
Կազմը անփոփոխ է. էներգետիկ կենտրոն՝ Իվան Ուրգանտ, «ժողովրդական հումորի» կապօղակ Սերգեյ Սվետլակով, կոլեկտիվի ինտելեկտուալ կորիզ Գարիկ Մարտիրոսյան, իսկ տղաներին իրենց ձեռնարկումներում կշարունակի ոգևորել մի ծայրում նստած, համեստ Ալեքսանդր Ցեկալոն:
Ֆորմատը կմնա նույնը. նստում են, կատակում են, քննարկում են, շնչասպառ լինելու չափ ծիծաղում են, և մեկնաբանում են: Հետո աստղային հյուր և երաժշտական համար:
Փոփոխվել է միայն պրոդյուսերը. Մարիա Դանիելյանի փոխարեն շոուն կսկսի հեռարձակել Ալեքսանդր Ցեկալոն՝ իր «Среда» ընկերությունով:
«Պրոժեկտորպերիսհիլթոն» հաղորդումը «Առաջին ալիքով» հեռարձակվել է 2008-2012թթ.: Ծրագրի հաղորդավարներն են Գարիկ Մարտիրոսյանը, Սերգեյ Սվետլակովը, Իվան Ուրգանտը և Ալեքսանդր Ցեկալոն: Նրանք տարբեր աստղային հյուրերի՝ ռուսական և արտասահմանյան դերասանների , ռեժիսորների և հասարակական գործիչների հետ հումորով քննարկում են տարբեր բնույթի լուրեր:
Ծրագրի փակվելու պատճառը Մարտիրոսյանի և Սվետլակովի հեռանալն էր: