23-09-2016 13:43

Comedy Woman–ի պրոդյուսեր Նատալիա Եպրիկյանը որոշել է լուծարել նախագիծը

Comedy Woman շոուն, որը գրեթե տասը տարի ТНТ հեռուստաալիքի եթերում էր, շուտով կլուծարվի։

Այդ մասին ծրագրի երեկոյան թողարկման ընթացքում կհայտարարի դրա պրոդյուսեր և գաղափարային ոգեշնչող Նատալիա Եպրիկյանը։ Կհայտարարվի նաև նախագծի նոր քասթինգի մասին:

Դրվագի նկարահանումները, որտեղ Նատալիան հայտնում է մասնակիցներին այն մասին, որ նրանք կարող են «տուն գնալ», անցկացվել են մի քանի օր առաջ։ Չնայած, որ Նատալիա Անդրեևնայի հայտարարությունը կատակի տեսքով է հնչել, Զլմ-ներին հաջողվել է պարզել, որ խոսքը Comedy Woman–ի մասնակիցների կազմի իրական փոփոխության մասին է։

Եպրիկյանի որոշումը միանգամայն անսպասելի էր բոլորի համար, չէ՞ որ Comedy Woman–ի նոր եթերաշրջանը ТНТ–ում մեկնարկել էր բոլորովին վերջերս։ Հեռուստածրագրի հետագա ճակատագրի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ` դրա մասնակիցները մեկնաբանություններ չեն անում։
Իր որոշումը մեկնաբանել է ինքը` Նատալիա Եպրիկյանը։

«Comedy Woman–ը մշտապես զարգանում է, նույն տեղում չի մնում։ Ցանկացած շոու վաղ թե ուշ փոփոխությունների կարիք է ունենում, պետք են նոր դեմքեր և «երիտասարդ արյուն», հաճախ էլ` գործող կազմի ամբողջական փոփոխություն,– բացատրել է Նատալիան, հայտնելով նաև, որ նոր տաղանդների քասթինգը կսկսվի մոտ օրերին, իսկ ներկայիս կազմի յուրաքանչյուր մասնակցի ճակատագիր կլուծվի անհատական կարգով»,–ասել է նա։