Բավ է պառակտվել
25-06-2015 08:27

Ամերիկացի պրոդյուսերն ուզում է ռեալիթի-շոու նկարահանել Պուտինի մասնակցությամբ

Ամերիկացի պրոդյուսեր, Էմմի մրցանակի դափնեկիր Մարկ Բերնեթը մտադիր է նոր ռեալիթի-շոու նկարահանել համաշխարհային առաջնորդների մասին: Նա հուսով է, որ առաջին հյուրը կլինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:  Բերնեթն ասել է, որ իր հաղորդման մեջ չեն լինի բանակներ ու քաղաքականություն: Ավելի շուտ կենտրոնանալու են մարդկանց, բնության և կենդանիների վրա: Բերնեթը նաև պատմել է, որ եթե Պուտինի հետ հանդիպման գաղափարն իրագործվի, որպես հաջորդ հյուր նա կուզեր տեսնել Ֆիդել Կաստրոյին: