Բավ է պառակտվել
24-12-2016 15:25

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը հնարք է ցուցադրել «Comedy club»-ի եթերում (Տեսանյութ)

 

Ռուսական ТНТ հեռուստաալիքով հեռարձակվող «Comedy club» հաղորդումը հյուրընկալել է հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանին:

Համացանցում հայտնվել է հաղորդման այդ թողարկման տեսանյութը, որտեղ «Comedy club»-ի ռեզիդենտներ Պավել Վոլյան և Գարիկ Բուլդոգ Խարլամովը բեմ են հրավիրում հայ ըմբիշին:

Պավել Վոլյան խնդրում է Միհրանին որևէ հնարք ցույց տալ, ինչն էլ մեր հայրենակիցը սիրով ներկայացնում է: