Բավ է պառակտվել
26-05-2015 11:17

Աստղերի սանրվածքները Կանն-2015-ին (լուսանկարներ)

Օրեր առաջ Ֆրանսիայի հարավում ավարտվել է Կաննի 68-րդ միջազգային կինոփառատոնը, որը ոչ միայն լավ առիթ եղավ կինոաշխարհի մի շարք ներկայացուցիչներին իրենց տաղանդով փայլելու համար, այլև հնարավորություն տվեց ճանաչված մոդելներին ևս մեկ անգամ ի ցույց դնել իրենց անթերի մարմիններն ու ճաշակը:



Միջազգային ԶԼՄ-ները ամենայն մանրամասնությամբ անդրադարձել են կինոփառատոնին մասնակցած հայտնիների արտաքին տեսքին` առանձին-առանձին ֆոտոշարքերով ներկայացնելով կարմիր գորգին կրած լավագույն զգեստները, ամենաթանկ զարդերն ու անթերի դիմահարդարման օրինակները:

Այժմ հասել է աստղային լավագույն սանրվածքներն ուսումնասիրելու հերթը: Այս անգամ աստղային վարսահարդարները նախապատվությունը տվել են հասարակ ու պարզ սանրվածքներին: