04-05-2015 13:18

Պլիսեցկայայի կերտած կերպարներն ընդմիշտ կմնան բոլոր սերունդների հիշողության մեջ. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռոդիոն Շչեդրինին տիկնոջ՝ Մայա Պլիսեցկայայի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: «Մեծ ցավով և խորը վշտով տեղեկացա բալետի աշխարհահռչակ պարուհու՝ անկրկնելի և հրաշալի Մայա Պլիսեցկայայի մահվան մասին: Նրա կերտած անկրկնելի կերպարներն ընդմիշտ կմնան բոլոր սերունդների հանդիսատեսների հիշողության մեջ: Մեծ է կորստյան ցավը, և մենք սգում ենք Ձեզ հետ միասին: Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Ձեր հարազատներին, մերձավորներին և Մայա Պլիսեցկայայի տաղանդի բազմամիլիոն երկրպագուներին»,-ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում: