Բավ է պառակտվել
19-03-2015 10:10

Ներկայացվել է «1915» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «1915» հոգեբանական թրիլերի ստեղծողները սպասվելիք պրեմիերայից առաջ հանդիսատեսի դատին են ներկայացրել ֆիլմի թրեյլերը, ինչպես նաև՝ պաշտոնական պաստառը: Ցեղասպանության մասին ֆիլմի առաջին ցուցադրությունն ամերիկյան կինոթատրոններում կկայանա ապրիլի 17-ին, մինչդեռ հայաստանաբնակ հանդիսատեսը թրիլերը դիտելու հնարավորություն կունենա ապրիլի 25-ին` «Մոսկվա» և «Սինեմա Սթար» կինոթատրոններում: 

Թրիլերի ռեժիսորներն ու սցենարի հեղինակներն են Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը, իսկ ամերիկահայ ռոք երգիչ, երգահան, հայտնի «System of a Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը երաժշտություն է գրել կինոնկարի համար:  
Նշենք, որ  ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս դերասաններ Սիմոն Աբգարյանը (կերպարը՝ Սիմոն), Սեմ Փեյջը (Ջեյմս) և Անժելա Սարաֆյանը (Անժելա): Հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը հայտնի է հատկապես «Մթնշաղ. Սագա. Լուսաբաց», «Պարանոյա», «Ներգաղթյալ» ֆիլմերից: Դերասան Սիմոն Աբգարյանն էլ ճանաչված է «Արարատ», «Կազինո Ռոյալ», «Սպին» կինոնկարներից: