Բավ է պառակտվել
05-05-2015 10:22

Շառլ Ազնավուրը թողարկել է իր 51-րդ՝ Encores ալբոմը

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը մայիսի 4-ին ներկայացրել է իր թվով 51-րդ ալբոմը, որը կրում է Encores անվանումը։  Նոր ալբոմում ընդգրկված է 12 երգ։ Ալբոմը բնութագրվում է որպես երգչի նոստալգիկ հիշողությունների արտացոլում։ Շանսոնյեն, ով մայիսի վերջին կնշի ծննդյան 91-ամյակը, ապագայի շատ ծրագրեր ունի։ Սեպտեմբերին նա պատրաստվում է համերգային մեծ ծրագրով հանդես գալ Փարիզի Palais des Sports de Paris սրահում։