Բավ է պառակտվել
21-10-2016 15:18

Քարդաշյանին թալանած հանցագործները փախուստի են դիմել հեծանիվներով և ոտքով

Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանին Փարիզում թալանած հանցագործները դեպքի վայրից փախուստի են դիմել հեծանիվներով և ոտքով: Նույն ձևով նրանք հասել են այն հյուրանոցի մոտ, որտեղ բնակվել է մոդելը, իսկ հետո փախուստի են դիմել տանելով բազմամիլիոնանոց գողոնը:
Տեղեկությունները հաղորդվում են հիմնվելով արտաքին տեսահսկման խցիկների նկարահանման վրա:

Հանցագործները հինգն են եղել՝ երեքը հեծանիվներով են եղել, իսկ երկուսը տեղաշարժվել են ոտքով: Հեծանվորդներից մեկը ուսապարկով է եղել: Ցավոք, ֆրանսիացի քննիչների համար այդ նկարահանումը շատ լղոզված է և թույլ չի տալիս պարզել նրանց անձը:

Քարդաշյանն այցելել էր Փարիզ` մասնակցելու նորաձևության շաբաթվա միջոցառումներին։ Քիմը սովորականի պես օթևանել էր Պուրտալես հյուրանոցում, որը նախատեսված է ունևոր մարդկանց համար։ Հյուրանոցը թաքնված է տների հետևում, և անգամ փարիզցիներից շատերը չգիտեն, թե որտեղ է այն գտնվում։ Հյուրանոցն անգամ չունի վեբ կայք։

Հոկտեմբերի 3–ի գիշերը մի քանի տղամարդ, ոստիկանական համազգեստով և դիմակներով, ներխուժել են Քարդաշյանի սենյակ։ Նրանք զենքով սպառնացել են աստղին, սակայն չեն վնասել։ Հափշտակելով աստղի բոլոր զարդերը` հանցագործները հեռացել են անհայտ ուղղությամբ։

Որոշ տվյալներով` գողոնի արժեքը մոտ 10 մլն դոլար է։ Այսպես, ըստ որոշ տվյալների` Քարդաշյանի միայն մեկ մատանին գնահատվում է 4,49 մլն դոլար։ Այս հանցագործությունից հետո Քարդաշյանը շտապ վերադարձել է ԱՄՆ և վարձել ավելի քան 20 թիկնապահ։