Բավ է պառակտվել
14-01-2015 17:55

«Ավատարի» շարունակության պրեմիերան հետաձգվել է մինչև 2017 թվականը

Ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը հայտարարել է, որ «Ավատարի» շարունակությունը հետաձգվել է մեկ տարով և այն կկայանա 2017 թվականի վերջին: Այժմ կինոգործիչը միևնույն ժամանակ աշխատում է «Ավատարի» երեք մասերի վրա, որոնցից առաջինը պետք է պատրաստ լիներ 2016 թվականին: Նա հաղորդել է, որ սցենարի ստեղծման գործընթացը բավականին բարդ էր, և նախկինում պրեմիերայի ամսաթիվը հայտարարելը չափազանց ինքնավստահ քայլ էր: Ֆիլմի շարունակության սցենարները ունեն չորս հեղինակ: Նրանց աշխատանքային անվանումներն են «Ավատարը-2», «Ավատարը-3» և «Ավատարը-4»: Կինոժապավենները կնկարահանվեն 48 կադր մեկ վայրկյանում տեխնոլոգիայի միջոցով: Ֆիլմի երրորդ և չորրորդ մասերի պրեմիերայի տարեթվերը դեռևս հայտարարված չեն եղել:

«Ավատարը» Պանդորա մոլորակի բնակիչների մասին գիտաֆանտաստիկ կինոնկար է: Այն նկարահանվել է 2009 թվականին և դարձել է կինոյի պատմության մեջ բացարձակ ռեկորդակիր՝ հավաքելով երկու միլիարդ դոլարից ավելին: