07-03-2015 14:56

Genealogy խմբի «Don’t deny» երգի պրեմիերան կկայանա մարտի 12-ին

Genealogy խմբի «Don’t deny» երգի պրեմիերան, որով Հայաստանը կներկայանա «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթին, կկայանա մարտի 12-ին: Ինչպես հայտնել են Հայաստանի հանրային հեռուստատեսությունից, «Don’t deny» երգը և հոլովակը կցուցադրվեն միաժամանակ: Որպես տեսահոլովակի ռեժիսոր հանդես է եկել Արսեն Բայադյանը: Պրեմիերան տեղի կունենա մարտի 12-ին՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում, 21:30 –ին (Մոսկվայի ժամանակով 20:30-ին), ինչպես նաև «Եվրատեսիլ» մրցույթի www.eurovision.tv պաշտոնական կայքում: Genealogy խմբի կազմում են հինգ աշխարհամասերում բնակվող հայազգի երգիչներ՝ ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը (Եվրոպա), Թամար Կապրելյանը ԱՄՆ-ից (Ամերիկա), Աֆրիկայի ներկայացուցիչ Վահե Թիլբիյանը Եթովպիայից, Ասիայի ներկայացուցիչ Սթեֆանի Թոփալյանը Ճապոնիայից և ավստրալիացի օպերային երգչուհի Մերի Ջեյն Օ'Դոհերթի Վասթմազյանը: Հայաստանը ներկայացնող մասնակցի անունը առայժմ գատնիք է: Կազմակերպիչները միայն նշել են, որ նա չափազանց հզոր ձայն ունի և նա իր ձայնով միավորում է խմբի բոլոր մասնակիցներին: Ինչպես նշել է «Եվրատեսիլ» մրցույթի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, «Don’t deny» երգը ներքին ընտրության կարգ է անցել Հայաստանի հանրային հեռուստատեսությունում, որին, որպես ազգային հեռարձակող մասնակցի և երգի ընտրության իրավունք է ընձեռվել: Նրա խոսքով հեռուստաընկերությունը համագործակցել է շատ երգահանների և խոսքերի հեղինակների հետ, և վերջապես իրենք ընտրել են երգահան Արմեն Մարտիրոսյանի և խոսքերի հեինակ Իննա Մկրտչյանի դուետը: Նա նշել է, որ այդ երգը ամենից առավել է համապատասխանում խմբի մասնակիցների ոճին և Եվրատեսիլի ձևաչափին: