18-03-2017 21:12

Կայացել է «Եվրատեսիլ 2017»-ին Հայաստանի ներկայացուցչի տեսահոլովակի պրեմիերան (Տեսանյութ)

 

Երաժշտության հեղինակներն են Լևոն և Լիլիթ Նավասարդյանները, խոսքերի համահեղինակները՝ Ավետ Բարսեղյանն ու Դավիթ Ծերունյանը: Մեղեդին միավորում է տարատեսակ էթնիկ մոտիվներ:
Երգի սյուժեի հիմքում մի աղջկա պատմություն է, որը մարմնավորում է սերը: Կոմպոզիցիայի մեջ միավորված են մարդկանց կյանքի տարատեսակ երանգներն ու աշխարհի ժողովուրդների հեքիաթները՝ պատմություններ, որոնք բացահայտում են, թե ով ենք մենք իրականում:
Ընդգրկելով աշխարհի ողջ բազմազանությունը՝ աղջիկը ճախրում է վեր, դեպի երկնային հեռուներ՝ վերածվելով արևի, որի սերն ու լույսը ջերմացնում են բոլորիս:
Ուկրաինայում անցկացվելիք «Եվրատեսիլ -2017»-ին մասնակցություն կունենա 43 պետություն: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 9-ին և 11-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-ին:
Ուկրաինան «Եվրատեսիլ -2017»-ը անցկացնելու իրավունք էր ստացել այն բանից հետո, երբ Շվեդիայում կայացած վերջին մրցույթին հաղթող ճանաչվեց Ջամալան՝ իր«1944» երգով:
Հայաստանը 2006 թվականից մասնակցում է «Եվրատեսիլ» մրցույթին: Լավագույն արդյունքները՝ չորրորդ տեղը, նվաճել են երգչուհի Սիրուշոն՝ 2008 թ. և Արամ MP3-ը(Արամ Սարգսյան) 2014թ.: