Բավ է պառակտվել
20-10-2016 12:34

Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ» ֆիլմի սաունդթրեկը

Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ» ֆիլմի սաունդթրեկը: Երաժշտության հեղինակը Արթուր Գրիգորյանն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը: Ֆիլմը նկարահանվել էր ՀՀ 25-ամյակին ընդառաջ: ֆիլմի սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսորը Մհեր Մկրտչյանն է, իսկ գլխավոր պրոդյուսերը՝ Ռուբեն Ջաղինյանը։

Ֆիլմը պատմում է 25 տարեկան չորս ընկերների մասին, որոնց ընկերությունը ծնվել է դեռևս դպրոցական տարիներից: Ճակատագրերը տարբեր են, բայց պատմությունը մեկն է՝ Ղարաբաղյան պատերազմ: Կինոնկարը մարդկային արժեքների, ընկերության, սիրո և հայրենասիրության մասին է: