11-11-2016 06:46

Բրեդ Փիթն առաջին անգամ մեկնաբանել է Ջոլիի հետ ամուսնալուծությունը

Ամուսնալուծությունն ակնհայտորեն դրական է ազդել Բրեդ Փիթի վրա: Անջելինայի հետ երկար ժամանակ մեկուսանալուց հետո 52-ամյա դերասանը նորից սկսել է ներկայանալ հանրությանը:

Օրերս Փիթին տեսել էին Ջուլիա Ռոբերթսի հետ՝ իրենց համատեղ «Լուսնի լույսը» ֆիլմի պրեմիերային, իսկ երեկ երեկոյան նա Լոս Անջելեսում ներկա է եղել «Դաշնակիցները» ֆիլմի պրեմիերային: Երկրորդ աշխարհամարտի մասին պատմող ժապավենում Փիթը նկարահանվել է Մարիոն Կոտիյարի հետ, որը նույնպես մասնակցել է պրեմիերային:

Հիշեցնենք, որ երեխաների հետ դաժան վերաբերմունքի մասին Բրեդին առաջադրված բոլոր մեղադրանքները հանվել են, եւ հիմա դերասանը կարող է տրորել Էնջիի քիթը, քանի որ երեխաների համատեղ խնամակալության լիարժեք իրավունք ունի: Առայժմ Փիթը նրանց միայն հանգստյան օրերին է այցելում: Հենց կարմիր գորգի վրա  Փիթը, որն ի դեպ առանց ամուսնական մատանու է եղել եւ ինքնագրեր է բաժանել երկրպագուներին, մեկնաբանել է Ջոլիի հետ ապահարզանը: «Ամեն ինչ կարգին է: Ուրախ եմ, որ բազմաթիվ մարդիկ սատարում են ինձ: Դա ոգեւորում է, շատ զգացված եմ»,- նշել է Փիթը: