Բավ է պառակտվել
13-10-2015 13:23

Ամերիկյան հայտնի հեռուստաշոուն հաղորդում կհեռարձակի Հայաստանի մասին

Ամերիկյան հեղինակավոր Conan ուշ գիշերային հեռուստաշոուն Հայաստանի մասին հաղորդում է նկարահանել: Ինչպես նշվում է, սա առաջին անգամն է, որ հեղինակավոր ուշ գիշերային այս թոք-շոուի շրջանակներում հաղորդում է հեռարձակվելու Հայաստանից: Հաղորդաշարի հեղինակ և վարող Քոնան օ´Բրայնը Հայաստան է այցելել իր օգնականի` Սոնա Մովսեսյանի հետ միասին: Հաղորդման կապակցությամբ Քոնանը նշել է. «Կարծում եմ` ցանկացած ղեկավարի պատասխանատվությունն է իր օգնականին ուղեկցել նախնիների երկիր»: Հայաստանի մասին պատմող սյուժեն Conan թոք-շոուի եթերում կլինի նոյեմբերի 10-ին: