Բավ է պառակտվել
10-03-2015 15:27

Լեհաստանը «Եվրատեսիլում» կներկայացնի հաշմանդամություն ունեցող երգչուհի (տեսանյութ)

«Եվրատեսիլ-2015» երգի մրցույթում Լեհաստանը կներկայացնի հաշմանդամություն ունեցող երգչուհի Մոնիկա Կուշինսկայան՝ In the Name of Love երգով, փոխանցում է Корреспондент-ը։ 
2006-ին երգչուհին ավտովթարի է ենթարկվել «Varius Manx» խմբի երաժիշտների հետ, ինչից հետո նա միայն հաշմանդամների սայլակով է տեղաշարժվում։ 
Արդյունքները հայտարարելուց հետո Մոնիկան չի կարողացել զսպել իր զգացմունքները։
«Ես ապշած էի, անձամբ ես չէի կարող նման ընտրություն պատկերացնել։ Սկզբում մտածում էի՝ իսկապե՞ս դա ինձ համար է, իսկապե՞ս ես բավականաչափ լավն եմ՝ Լեհաստանը ներկայացնելու համար։ Առաջին րոպեներին ես ցանկանում էի վազել»,- պատմել է երգչուհին։