Բավ է պառակտվել
12-05-2015 14:12

Պիկասոյի նկարը ռեկորդ է սահմանել Christie's աճուրդում

Նյու Յորքի  Christie's աճուրդում Պաբլո Պիկասոյի «Ալժիրի կանայք (О տարբերակ)» կտավը վաճառվել է ռեկորային գումարով՝ $179,4 մլն.-ով: Այդ մասին հաղորդվում է  Christie's աճուրդի տան կայքում: Ըստ արվեստաբանների տվյալների՝ այն այսօրվա դրությամբ աճուրդում առավել բարձր գնահատված կտավն է: Նկարը ստեղծվել է աշխարհահռչակ արվեստագետի կողմից  1955 թվականին ի հիշատակ մեկ այլ պատմական նկարչի Անրի Մատիսին: Կտավի սկզբնական արժեքը կազմում էր $140 մլն.: Ստեղծագործության նոր սեփականատիրոջ անունը հայտնի չէ: