Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում երեկ կայացել է «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն աչքի է ընկել ուշագրավ փաստով: Մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Գագարինան, ով կատարել է A Million Voices երգը, բեմ է դուրս եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական խորհրդանիշով: Մասնավորապես՝ երգչուհու աջ ձեռքին երևացել է անմոռուկի նշանով նուրբ թևնոցը: Առաջին կիսաեզրափակիչ փուլի արդյունքում եզրափակիչ փուլ են անցել Ալբանիան, Հայաստանը, Ռուսաստանը, Ռումինիան, Հունաստանը, Էստոնիան, Հունգարիան, Վրաստանը, Սերբիան, Բելգիան: Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 21-ին:
Բավ է պառակտվել