Բավ է պառակտվել
10-03-2015 12:07

Ռուսաստանը «Եվրատեսիլ- 2015» երգի մրցույթում կներկայացնի Պոլինա Գագարինան

Ռուսաստանը «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթում կներկայացնի Պոլինա Գագարինան։ 
Ռուսական «Առաջին ալիքը» պաշտոնապես դեռ չի հաստատել այդ տեղեկությունը, սակայն որոշ տեղեկություններով՝ երգչուհին արդեն ձայնագրել է երգը։ 
Պոլինան կկատարի «Secret Poison» երգը, որի վրա աշխատել են Կոնստանտին Մելաձեն, Ֆիլիպ Կիրկորովը և Անտոն Բելյաևը։ 
Հոբելյանական 60-րդ «Եվրատեսիլ» մրցույթը կկայանա Վիեննայում 2015թ. մայիսի 19-23-ը։