23-09-2016 11:18

Ոստիկանությունը Բրեդ Փիթի դեմ գործ է հարուցել

Լոս Անջելեսի ոստիկանությունը Բրեդ Փիթի դեմ գործ է հարուցել. դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար:

Այս ապահարզանը հաստատ դեռ շատերի նյարդերը կքայքայի: Եվ այսպես՝ ինչպես հայտնում են ինսայդերները, ապահարզանի պատճառը Բրեդի կողմից երեխաների նկատմամբ ֆիզիկական բռնությունն է:

 Վերջին միջադեպերից մեկը տեղի է ունեցել անցած շաբաթ, երբ ընտանիքը մասնավոր ինքնաթիռով Լոս Անջելես էր թռչում: Բրեդն անտրամադիր էր եւ ինչ-որ բանի պատճառով բարկացել է երեխաների վրա: Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել օդանավակայանում, ականատեսների պնդումներով, 52-ամյա դերասանը գոռում էր իր դստրերի եւ որդիների վրա, նաեւ խփել է նրանց:

 

Աստղային զույգի ինքնաթիռի վայրէջքից հետո էլ Փիթը շարունակել է երեխաների վրա բարոյական եւ ֆիզիկական ճնշում գործադրել:

Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի ներկայացուցիչները այս առիթով որեւէ մեկնաբանություն չեն տվել:

 Հիշեցնենք, որ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը վեց երեխաների են դաստիարակում՝ Մեդոքս, Փաքս եւ Նոքս որդիներին եւ Զահարա, Շայլո եւ Վիվյեն դուստրերին: