Բավ է պառակտվել
18-10-2016 16:16

Քիմ Քարդաշյանին կողոպտողները հարձակվելուց առաջ գրեթե մեկ ժամ գտնվել են նրա համարում

Փարիզում Քիմ Քարդաշյանին կողոպտած հանցագործները, տեսախցիկներից ստացված տվյալների համաձայն, հարձակվելուց առաջ 49 րոպե գտնվել են ամերիկյան հեռուստաաստղի համարում: 

Տեղեկությունների համաձայն՝ երեք չարագործներ հեշտությամբ թափանցել են համար, քանի որ նրանց հայտնի Է եղել շենք մտնելու «անվտանգության կոդը»: Բացի այդ, ոստիկանությունը ենթադրում Է, որ կողոպտիչները ցանկանում Էին մոլորության մեջ գցել քննիչներին եւ ստիպել նրանց՝ «հավատալ, որ իրենք պրոֆեսիոնալներ չեն եղել»՝ Քարդաշյանի զարդերից մեկը, թողնելով հյուրանոցից ոչ հեռու, որը գտնվել Է հարձակումից մի քանի օր հետո: Իրավապահները, ընդհակառակը, վստահ են, որ «բոլոր իրական հանցանշանները մատնանշում են, որ կողոպտիչները շատ հմուտ արհեստավարժներ են», - նշվում է ոստիկանության հայտարարության մեջ:

Քարդաշյանին կողոպտել են հոկտեմբերի լույս 3-ի գիշերը Փարիզի 9-րդ օկրուգի ոչ մեծ մասնավոր հյուրանոցում: Նրանից հափշտակվել են զարդատուփ՝ մոտավորապես 5 մլն եվրո գումարի թանկարժեք իրերով, և 4 մլն եվրո արժողությամբ մատանի: Կողոպտիչները նաև շարժական երկու հեռախոս են տարել: