23-04-2015 16:54

System of a Down-ի համերգին սպասող երկրպագուները(լուսանկարներ, տեսանյութ)

Երևանի Հանրապետության հրապարակում աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի համերգին ներկա լինելու համար այսօր երիտասարդներից ոմանք հերթ էին պահել վաղ առավոտվանից: Շատերը եկել էին «պատրաստված»՝ հովանոցներով, վերմակներով՝ խոտերին պառկելու համար:

Ներկա են ոչ միայն հայ, այլև Հայաստանում այս օրերին գտնվող արտասահմանցի զբոսաշրջիկներ` Իրանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Խորվաթիայից, Գերմանիայից:
Շատերը ժամանակը կարճում էին կիթառ նվագելով:

Ժամը 16-ից սկսած գնալով ավելանում է քաղաքապետարանին հարող պուրակին մոտեցող երիտասարդների թիվը: