Բավ է պառակտվել
17-12-2014 13:34

Ջորջ Քլունին կայցելի Հայաստան

«Ջորջ Քլունին հաջորդ տարվա ապրիլին կայցելի Հայաստան, սա անհերքելի ճշմարտություն է»: Այս մասին իր ինստագրամի էջում նկար հրապարակելով՝ գրառել է System of a Down-ի մեներգիչ Սերժ Թանկյանը:

Հիշեցնենք, որ System of a Down խումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է գալու «Wake Up The Souls» համերգային շրջագայությամբ: Այն մեկնարկելու է ապրիլի 10-ին՝ Լոնդոնում, այնուհետև կլինեն Քյոլնում, Լիոնում, Բրյուսելում, Ամստերդամում, Մոսկվայում, եզրափակվելու է ապրիլի 23-ին՝ Երևանում՝ Հանրապետության հրապարակում: