Բավ է պառակտվել
16-02-2016 11:02

Ամուսնու նվերը Սոնա Շահգելդյանի 30-ամյակին

Սոնա Շահգելդյանը փետրվարի 14-ին դարձել է 30 տարեկան: Խոսելով օրվա մասին երգչուհին ասել է, որ ծննդյան օրը փոքր-ինչ աշխատանքային է անցել: Սոնան տարեդարձը մտերիմների ու հարազատների հետ նշել է տանը.«Առհասարակ, խնջույքներ շատ չեմ սիրում, թեև եղել են տարիներ, որ մեծ հավաքույթ եմ կազմակերպել»: Ամուսնու մատուցած նվերի մասին խոսելիս էլ հոբելյարն ասել է. «Նա և սկեսուրս ինձ համար ոսկյա զարդ էին գնել, ինչի համար շատ շնորհակալ եմ»:
Երգչուհու խոսքով՝ ծննդյան օրը շատ երջանիկ է եղել, քանի որ իր կողքին էին ամուսինն ու նորածին որդին: Բացի այդ, բազմաթիվ շնորհավորանքներ ու հաճելի նվերներ է ստացել. «Մեկ տարի մեծանալով՝ չեմ տխրել, կարևւորը հոգով երիտասարդ լինելն է»: Տորթի մոմերը փչելիս երգչուհին չի մոռացել երազանքի մասին.«Ցանկացել եմ, որ ընտանիքս առողջ լինի: