Բավ է պառակտվել
08-03-2016 10:10

Նվերներ գնում և նվիրում եմ անկախ տոնից. Տաթևեր Խանջյան

«Մեկամսյա՞կ, ի՞նչ մեկամսյակ, երբ աչքերս բացում եմ առավոտյան արդեն Տոն է»,-Gisher.news-ի հետ զրույցում նշեց դերասանուհի Տաթևեր Խանջյանն ավելոցնելով, որ պարզապես ընդունված կարգի համաձայն մի փոքր ավելի ուշադիր է լինում իր անձի հանդեպ: Սիրելի դերասանուհին սիրում է ինքն իրեն նվիրել երկար երազած ինչ որ կարևոր մի բան: «Չեմ պատրաստվում երևակայական բաներ հորինել, մեկ բառով ընդհանրապես չեմ պատրաստվում, ինչպես օրը թելադրեց այդպես էլ նշում եմ տոնը».-ասաց Տաթևերն ու հավելեց. «Սովորաբար օրվա մի մասը անպայման տանը ընտանիքիս հետ եմ վայելում ուրախությունս, իսկ օրվա շարունակությանը երբեք չեմ հրաժարվում դասական երաժշտություն լսելու հնարավորությունից»: Դերասանուհին վստահ է, որ առանց հոգեվոր գեղեցկության պարզապես չկա տոն. «Երաժշտությունը տոնից, ճաշկերույթից և նվերներից առավել եմ դասում»: Խոսելով նվերներից գեղեցկուհի Տաևթերը նշեց, որ եղբոր նվիրած թեկուզ մեկ ծաղիկը ամենաթանկն է. «Մայրիկիս դողդողացող ձեռքում պահված ցանկացած իր աննկարագրելիորեն ալեկոծում են հոգիս, իսկ առհասարակ չսպասված զանգերն ու վերաբերմունքն ինձ երջանկացնում են»: Անրադառնալով նվիրելու արվեստին դերասանուհին ընգծեց, որ նվերներ գնում է, անկախ տոնից, քանզի պարտավորեցնող բաներ չի սիրում. «Նախօրոք չեմ պատրաստվում, երբեք չեմ գնում ՀԱՏՈՒԿ նվեր գնելու, անպայման ծածուկ հարցերով ստուգում եմ թե ով ինչի անհրաժեշտություն ունի, մտապահում եմ և հանիպելուն պես գնում»: Տաթևեր Խանջանը շնորհավորելով կանանց ու հատկապես հայուհիներին մաղթեց լիարժեքություն, ներդաշնակություն և նորին մեծություն սեր:

Տաթև Առաքելյան