16-04-2016 09:44

Ֆլորենցիայում վաճառքի են հանել Մոնա Լիզայի վիլլան

Իտալիայի Տոսկանա քաղաքում վաճառքի են հանել վիլլան, որի տիրուհին է եղել Լեոնդարդո դա Վինչիի հայտնի Մոնա Լիզա կտավի բնորդուհին: Անշարժ գույքը գնահատվում է 10 մլն եվրո: Վիլլան գտնվում է Ֆլորենցիայի մայրաքաղաք Տոսկանայից 5 կմ հեռավորության վրա: Այն ունի ժամատուն եւ կիտրոնենիների դաշտ: Ժամանակին այն պատկանում էր մետաքսի վաճառքով զբաղվող Ֆրանչեսկո Դել Ջոկոնդային, որի կինը՝ Լիզա Ջերարդինին, ըստ վարկածներից մեկի, եղել է հենց Դա Վինչիի բնորդուհին: Լիզա Ջերարդինի Ջոկոնդան ծնվել է 1479-ին եւ մահացել 1542-ին: Լեոնարդո Դա Վինչին արվեստի գլուխգործոցը նկարել էր 1503-1506 թթ., երբ կնոջ ամուսնուն էր պատկանում Ֆլորենցիայում գտնվող վիլլան: