Բավ է պառակտվել
10-03-2016 14:29

Ինչո՞ւ է Գարիկ Մարտիրոսյանը փոխարինել Մաքսիմ Գալկինին

Հանրահայտ ռուս շոումեն Մաքսիմ Գալկինն այլևս չի վարելու «Ռոսիա 1» հեռուստաալիքով ցուցադրվող «Պարեր աստղերի հետ» սիրված նախագիծը: 39-ամյա Մաքսիմը վեց տարի վարել է այդ նախագիծը, իսկ շոուի նոր եթերաշրջանում հաղորդավարին փոխել են. Մաքսիմ Գալկինի տեղը զբաղեցրել է Գարիկ Մարտիրոսյանը։ Հեռուստաալիքի մամուլի ծառայությունում այդ որոշումը բացատրել են նրանով, որ հանդիսատեսին բազմազանություն է պետք. «Հանդիսատեսը բազմազանություն է ուզում ու նոր դեմքեր»։ Նաեւ հարկ է նշել, որ լուրեր են պտտվում Մաքսիմի ու հեռուստաալիքի ղեկավարության միջեւ ինչ-որ ստեղծագործական տարաձայնությունների մասին: Հնարավոր է, որ դրանք կապ ունեն «Թագավորներն ամեն ինչ կարող են» ֆիլմի հետ: «Ռոսիա1» հեռուստաալիքի ֆինանսավորմամբ նկարահանված այդ ֆիլմում Գալկինն է գլխավոր դերը կատարում: Հենց այդ նկարահանումներից հետո էլ համագործակցությունը դադարեցվել է: Մնում է հավելել, որ «Պարեր աստղերի հետ» նախագծի նոր եթերաշրջանում մասնակիցների հետաքրքիր կազմ է հավաքվել՝ Իրինա Բեզրուկովա, Դանիիլ Սպիվակովսկի, Տիմուր Բատրուտդինով ու նույնիսկ Պուգովկան՝ Կատյա Ստարշովան՝ СТС-ի «Папины дочки» սերիալից: