Բավ է պառակտվել
13-01-2016 13:37

Ինչո՞ւ է Օվսաննա Մինասյանը դուրս եկել «Ուրիշի հոգին» սերիալից

Դեկտեմբերին «Ուրիշի հոգին» սերիալի դերասանուհի՝ Օվսաննա Մինասյանը նշանադրվել է: Պարզվում է, որ դերասանուհին կարգավիճակի փոփոխությունից հետո հրաժարվել է նկարահանվել, և իր փոխարեն այժմ Արինայի կերպարը մարմնավորում է Աննա Դովլաթյանը: Օվսաննան նշել է, որ աշխատանքը թողնելու պատճառը բնակավայրի սպասվելիք փոփոխությունն է: Նա պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ, որտեղ և ապրում է ապագա ամուսինը:
«Մեր հարսանիքը տեղի կունենա հենց ԱՄՆ-ում: Օրը դեռ հստակ որոշված չէ»,-ասել է սերիալային դերասանուհին: Նա խոստովանել է, որ դժվար է հրաժարվել իր կերտած կերպարից.«Չէ՞ որ դժվարությամբ էի հասել հաջողության: Բայց, ես այնքան երջանիկ եմ, որ ինձ համար ամենակարևորը հնարավորինս շուտ սիրելիիս կողքին լինելն է»:
Խոսելով որպես դերասանուհի հետագայում ներկայանալու հավանականության մասին` Օվսաննան ասել է, որ սիրով կընդունի այն առաջարկները, որոնք կստանա արդեն օվկիանոսի հակառակ կողմում: