Բավ է պառակտվել
25-11-2016 09:39

Պլյուշչենկոն բացառիկ համար կներկայացնի հայ հանդիսատեսին

Վաղը երեկոյան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է ռուս լեգենդար գեղասահորդ, օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի «Սառույցի թագավորները» սառցե շոուն։ Սառցե շոուն հատուկ հայ հանդիսատեսի համար բեմադրել է հանրահայտ պրոդյուսեր Արի Զաքարյանը։ Շոուն ներառում է աշխարհի լավագույն գեղասահորդների պրոֆեսիոնալ կատարումներ, ցատկեր, նեցուկներ, գեղասահորդ-ակրոբատների համարներ, լուսային ու ձայնային լուծումներ։ Շոուի ընթացքում հանդես կգան անվանի մարզիկներ Եվգենի Պլյուշչենկոն, Իրինա Սլուցկայան, Բրիան Ժուբերը, Տոմաշ Վերները, Գև Մանուկյանը, հայտնի ջութակահար Էդգար Հակոբյանը, Վախթանգ Մուրվանիձեն, երգիչ Հայկոն, Սերգեյ Յակիմենկոն, Ջեյսոն Գրատցը, Հակոբ Մանուկյանը, Այդաս Ռեկլիսը և այլք: