Բավ է պառակտվել
04-05-2015 10:43

Մայա Պլիսեցկայայի վերջին հրաժեշտը տեղի կունենա Գերմանիայում

Ռուսաստանցի բալետի պարուհի Մայա Պլիսեցկայան պահանջել էր իր մահից հետո դիակիզել մարմինը և տարածել մոխիրը Ռուսաստանի վրա: Նրա կտակի մասին խոսել է Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը:  «Վերջին կամքն այսպիսինն է՝ մարմինները պետք է այրել, և երբ վրա հասնի տխուր պահը, մեզանից նա, ով ավելի երկար կապրի, կամ մեր միաժամանակյա մահվան դեպքում մեր աճյունները պետք է միացնել և տարածել Ռուսաստանի վրա»,- ասված է կտակում: Մայա Պլիսեցկայայի վերջին հրաժեշտը տեղի կունենա Գերմանիայում միայն մերձավորների և հարազատների շրջանում: Նշենք, Մայա Պլիսեցկայան 89 տարեկան հասակում մահացել է մայիսի 2-ին Գերմանիայում սրտի կաթվածից: Այս մասին հայտարարել էր նրա ամուսինը՝ կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինը: