Բավ է պառակտվել
13-10-2015 10:44

Playboy-ը կդադարեցնի հրապարակել մերկ կանանց լուսանկարներ

Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները հայտարարել է, որ կդադարեցնեն տպագիր տարբերակում հրապարակել լրիվ մերկ կանանց լուսանկարներ:  Դիզայնի փոփոխությունից հետո Playboy-ը կշարունակի հրապարակել գայթակղիչ դիրքերով կանանց լուսանկարներ, բայց նրանք ամբողջությամբ մերկ չեն լինի: Ամսագիրը նոր տեսքով կներկայացվի 2016 թվականի մարտից: Ամսագրի ներկայացուցիչը նշում է, որ այն ավելի ժամանակակից կդառնա: Playboy-ն ամսագիր է տղամարդկանց համար, լույս է տեսնում ԱՄՆ-ում 1953 թվականից: