18-11-2016 12:52

Մերլին Մոնրոյի զգեստը աճուրդի ժամանակ վաճառվել էր 4.8 մլն դոլարով

Դերասանուհի Մերլին Մոնրոյի զգեստը, որում նա երգել էր ԱՄՆ նախագահ Ջոն Քեննեդիի ծննդյան օրվա երեկոյին, Լոս Անջելեսում աճուրդի ժամանակ վաճառվել էր 4.8 մլն դոլարով։ Նախնական գինը կազմում էր 3 մլն դոլար։ Զգեստը մեկ անգամ արդեն աճուրդում վաճառվել էր։ 17 տարի առաջ այն գնել էր ֆինանսիստ Մարիթ Ցվեյգը՝ վճարելով 1.26 մլն դոլար։