Բավ է պառակտվել
02-12-2016 09:55

Փիթն ու Ջոլին կարող են զրկվել որդեգրված երեխաներից

Հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլիից և Բրեդ Փիթից կարող են խլել նրանց որդեգրած երեխաներին՝ երկու որդիներին: Նման սպառնալիք է առկա 13-ամյա Փաքսի կենսաբանական մոր կողմից:

Հայտնի է, որ Ջոլին ու Փիթը որդեգրել են Փաքսին Վիետնամում 5 տարի առաջ: Հիմա երեխայի կենսաբանական մայրը ազատազրկման մեջ է գտնվում և սպառնում է երեխային ետ վերցնել, երբ հայտնվի ազատության մեջ:

Աստղային ծնողները կարող են կորցնել նաև 15-ամյա Մեդոքսին: Տղային որդեգրել են Կամբոջային Լորեն Գանդոյի օգնությամբ, ով նույնպես հայտնվել է բանտում կեղծ փաստաթղթերի և փողերի լվացման մեղադրանքով: Մանրամասնվում է, որ որդեգրված ավելի քան 800 երեխա ծնողազուրկ չէ, նրանց գնել են իրենց ընտանիքներից:

Դրա հետ մեկտղ Բրեդ Փիթի անվան շուրջ ակտիվացել են խոսակցությունները: Կայքերը պնդում են, որ նա սիրավեպ է սկսել Քեյթ Հադսոնի հետ: