Բավ է պառակտվել
19-04-2016 10:53

Ամերիկահայ գրողը Պուլիտցերյան մրցանակի է արժանացել

Ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանը Պուլիտցերյան մրցանակի է արժանացել «Պոեզիա» անվանակարգում։
Բալաքյանի համար հաղթանակն ապահովել է «Ozone Journal» բանաստեղծությունների ժողովածուն:«Փիթեր Բալաքյանի Ozone Journal բանաստեղծությունների ժողովածուն իր մեջ է ամփոփում նախկինում ունեցած կորուստների, ինչպես նաև ներկայիս վտանգով, անորոշությամբ լի ժամանակաշրջանի հիմքում ընկած ողբերգությունների ցավը»,-նշել է Պուլիտցերյան մրցանակի ադմինիստրատոր Մարկ Փրայդը:
Հայտնի է, որ Բալաքյանի մրցանակակիր ժողովածուում շոշափվում են Հայոց ցեղասպանության, ինչպես նաև՝ ժամանակակից աշխարհին վերաբերող մի շարք գլոբալ խնդիրներ։
Աղբյուրը նշում է, որ միջոցառումն անցկացվել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում, որտեղից այն ուղիղ կապով հեռարձակվել է։ Հատկանշական է, որ այս տարի Պուլիտցերյան մրցանակաբաշխությունն անցկացվել է 100-րդ անգամ։