10-11-2014 08:22

Pink Floyd խումբը հրաժեշտի ալբոմ է թողարկել

Բրիտանական Pink Floyd խմբի երաժիշտները թողարկել են հրաժեշտի The Endless River ալբոմը: «Նոր ալբոմը կազմված է ստեղծագործություններից, որոնք ձայնագրվել են դեռևս 1993-ին The Division Bell ալբոմի համար։ 2013-ին Դևիդ Գիլմորը և Նիկ Մեյսոնը որոշել էին թողարկել ձայնասկավառակ այն ստեղծագործություններով, որոնք չէին ընդգրկվել այդ ալբոմում։ Ալբոմը դարձել է խմբի վերջին աշխատանքը»,- ասվում է հաղորդագրությունում։ Կիթառահար Դևիդ Գիլմորը և թմբկահար Նիկ Մեյսոնը այս ալբոմը նվիրել են խմբի անդամ Ռիկ Ռայթի հիշատակին, ով մահացել է 2008-ին։ Ալբոմը դարձել է խմբի առաջին խոշոր աշխատանքը վերջին 20 տարիների ընթացքում։ Գիլմորի ձայնը հնարավոր է լսել Louder Than Words երգում։ Ռայթը հասցրել է մասնակցել 12 երգերի ձայնագրություններին։