Բավ է պառակտվել
25-09-2017 17:00

Սիրուշոն արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի պատվավոր կոչման (Լուսանկարներ)

 

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ, նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայկական երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգչուհի Սիրուշոն (Սիրանուշ Հարությունյանը) արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի պատվավոր կոչման:
Gisher.news-ի խմբագրությունը շնորհավորո՛ւմ է Սիրուշոյին արժանի կոչում ստանալու կապակցությամբ:

 
Վերջին տարում երգչուհին ահռելի աշխատանք է կատարել հայկական երաժշտության և մշակույթի տարածման հարցում:
Թուրքիայի տարածքում գտնվող հնագույն հայկական քաղաք Անի կատարած այցելությունն ու այդտեղ տեսահոլովակի նկարահանումները, որոնց մասին Gisher.news-ն գրել էր ավելի վաղ, արդեն իսկ արժանի էին ճանաչման և պարգևների:

 

Դրան հաջորդեցին նաև երգչուհու մի քանի հիթերը, որոնք ուղղորդվում էին մոռացված հայկական մոտիվներով:
Սիրուշոն, ասես փոշոտ պահարանից հանեց այն ամենը, ինչ մենք պահել էինք մեր հիշողությունից: Իր երգերում նա ոչ միայն գովերգում է հայի ոգու զորությունը, այլ նաև հիշեցնում է, որ մենք ունենք մեծ հերոսներ, էթնիկ գործիքներ, ինչպիսիք են քանոնը, սազը, քամանը, դհոլը: Նա ցույց է տալիս հայ ոսերիչների հմտությունն ու վարպետությունը, ինչպես նաև հայկական գորգերի գույների և նախշերի բազմազանությունը:
Օբյեկտիվորեն հարկ է նշել, որ իր խառը ոճի և Հայրենիքի հանդեպ ունեցած ամուր սիրո շնորհիվ Սիրուշոն այսօր հայկական էստրադայի ամենապայծառ աստղն է: