Բավ է պառակտվել
04-07-2016 09:59

Երգչուհի Զառան բաժանվել է երկրորդ ամուսնուց

Հանրահայտ երգչուհի Զառան որոշել է բաժանվել երկրորդ ամուսնուց՝ Սերգեյ Իվանովից:
32-ամյա երգչուհին նշել է, որ բաժանվելու որոշումը ինքն ու ամուսինը միասին են կայացրել. ընտանիքում այնպիսի խնդիրներ կան, որոնք հնարավոր է լուծել միայն բաժանվելով: Ընդ որում, երգչուհին վստահեցրել է, որ մի քանի տարի փորձել է փրկել ամուսնությունը:

 «Այո, ես իրոք բաժանվել եմ իմ ամուսնուց: Մենք վերջերս ենք ամուսնալուծվել: Դա շատ ծանր որոշում էր երկուսիս համար էլ, բայց այն պետք էր կայացնել: Ուզում եմ շեշտել, որ դա համատեղ որոշում էր:

Պարզապես մի պահ մենք հասկացանք, որ այլեւս չենք լսում իրար, չենք կարողանում լինել ներդաշնակ ու լիարժեք ընտանիք: Դա մի օրում չի սկսվել: Մի քանի տարի մենք փորձել ենք ինչ-որ կերպ վերականգնել մեր հարաբերությունները՝ չէինք ուզում ցավ պատճառել երեխաներին: Բայց ավաղ, այդ փորձերն ապարդյուն էին ու դրանում հավանաբար մենք երկուսս էլ մեղավոր ենք: Ի վերջո մենք դարձանք իրար համար օտար մարդիկ ու ցավոք դա զգում էին նաեւ մեր երեխաները»,- պարզաբանել է երգչուհին:

 Զառան նշել է, որ երեխաները իր հետ են ապրում, բայց կանոնավոր հանդիպում են հոր հետ: 

«Նրանք գիտեն, որ իրենք առաջվա պես մայր ու հայր ունեն: Հիմա ես ուզում եմ հնարավորինս շատ ժամանակ անցկացնել Դանյայի ու Մաքսիմի հետ: Հանուն դրա ես չեղարկել եմ բոլոր ամառային համերգները, բացի նրանցից, որոնք ինձ համար կարեւոր են»,- պատմել է Զառան:

Նշենք, որ երգչուհու համար սա երկրորդ ամուսնությունն էր: Առաջին անգամ նա ամուսնացել էր 2004-ին սենատոր Վալենտինա Մատվիենկոյի որդու՝ Սերգեյի հետ: